Ավարտվել է Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչներ, այդ թվում գրոսմայսթերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը:
Հայ շախմատիստուհւներից ամենալավը հանդես է եկել Լիլիթ Գալոյանը, որը 6 միավորներով զբաղեցրել է մրցաշարային սանդղակի 7-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը 5.5 միավորներով 12-րդ տեղում է, Սիրանուշ Անդրեասյանը 5 միավորներով 19-րդն է:
9 փուլերի արդյունքում մրցաշարում հաղթել է վրաց շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլին, որը հավաքել է 7 միավոր: Այդքան է հավաքել նաեւ Վրաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Լելա Յավախիշվիլին, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը: 3-րդ տեղում 6.5 միավորներով Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկն է: