Կրկին Ղարաբաղ է ժամանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ իր գլխավորած «Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը հետեւողական կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության իրավունքի պաշտպանության հարցում: Նա հավաստիացրել է ԼՂՀ օրենսդիր իշխանության ղեկավարին, որ Արեւելյան Թիմորից հետո Ղարաբաղը նույնպես կհասնի իր ինքնիշխանության միջազգային ճանաչմանը: Լեդի Քոքսը վարչապետի հետ քննարկել է, նրա ջանքերով ստեղծված, վերականգնողական կենտրոնի վերազինման եւ բարենորոգման հետ կապված հարցեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: