Հայաստանի հավաքականի եւ երեւանյան «Փյունիկի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ դիտարկումներ է անցնելու Դոնեցկի «Մետալուրգ» ակումբում:
Ուկրաինական ակումբը սկսեց նախապատրաստվել նոր ֆուտբոլային սեզոնին եւ հունիսի 20-ին ակումբն արտասահմանյան հավաքի կմեկնի Ավստրիա: Իսկ մինչ այդ հունիսի 18-ին «Մետալուրգը» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի ամառային միջսեզոնային շրջանում Դոնեցկի մարզի հավաքականի հետ: Հնարավոր է, Մխիթարյանը մասնակցի ստուգողական խաղին:
Մխիթարյանը Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է, ում համար մասնագետները մեծ ֆուտբոլային ապագա են կանխատեսում: 19-ամյա ֆուտբոլիստը 11 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը Հայաստանի առաջնությանը: