Կաննի կինոփառատոնում կայացած Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի պրեմյերայից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ «Արարատ» ֆիլմը դա հերթական ձեռք է, պարզած թուրքերին ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից երկխոսության եւ փոխադարձ ըմբռնման կոչով: Ինչպես ասել է կինոնկարի հերոսներից մեկը, «եթե անհրաժեշտ է թերթել պատմության սեւ էջը, եկեք թերթենք այն միասին, սակայն միայն ճանաչելով ցեղասպանությունը, այլ ոչ թե ժխտելով այն»: Կաննի փառատոնում «Արարատ» ֆիլմի ցուցադրության կապացությամբ, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը հանդես է եկել բողոքի հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ափսոս, որ իրականության եւ ֆանտազիայի խառնուրդը դարձնում է արվեստը պրոպագանդայի գործիք, ինչը ատելություն է առաջացնում թուրքերի հանդեպ այնպես, ինչպես ժամանակին ամերիկացի ռեժիսոր Ալան Պարկերի «Կեսգիշերային էքսպրես» աղմկահարույց ֆիլմը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: