Հայաստանի լողի հավաքականը սկսել է ակտիվ կերպով նախապատրաստվել լողի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հուլիսի 18-ից օգոստոսի 2-ը Հռոմում: Այդ նպատակով հունիսի 17-ին հայ լողորդները ժամանել են Ծաղկաձոր, որտեղ մինչեւ հուլիսի 5-ն անցկացնելու են ուսումնամարզական հավաք: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը, լողորդների հայկական պատվիրակությունը ժամանելու է Հռոմ 7 մարզիկների կազմով:
«Մենք տվյալ պահին ակտիվորեն նախապատրաստվում ենք գալիք առաջնությանը: Բայց բարձր տեղերի հավակնելն անիմաստ է, քանի որ մենք պարապմունքների համար պայմաններ չունենք: Տվյալ պահին բացվել են մի շարք լողավազաններ, եւ երեխաների հաճախականությունը մեծացել է, բայց հանրապետությունում բացակայում են սպորտդպրոցները նրանց հետագա կատարելագործման համար»,- ասել է նա:
Հայ լողորդները մասնակցելու են երկու այլ մրցաշարերի, մասնավորապես Սերգեյ Պեւնեւը ներկայացնելու է Հայաստանը Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որը տեղի է ունենալու Պրահայում հուլիսի 8-13-ը: Իսկ Արթուր Բանդուրյանը եւ Մոնիկա Վասիլյանը ժամանելու են Թամպեր (Ֆինլանդիա), որտեղ հուլիսի 18-25-ը մասնակցելու են 10-րդ Եվրոպական երիտասարդական միջազգային փառատոնին:
Հայաստանն աշխարհի առաջնությունում մարզիչներ Միսաք Գաբրիելյանի եւ Արման Վահանյանի ղեկավարությամբ ներկայացնելու են Միքյել Խլոյանը (50, 100, 200մ ազատ ոճ, դելֆին), Արթուր Հարությունյանը (50,100մ), Անդրանիկ Հարությունյանը (50, 100մ, բրասս), Խաչիկ Պլավչյանը (50,100,200 մեջքի վրա), Նորայր Ղազարյանը (50,100,բրասս), Անահիտ Բարսեղյանը (50,100,կրոլ եւ մեջքի վրա): 7-րդ մասնակիցը կորոշվի ուսումնամարզական հավաքից հետո: