AM
18 June 2009 - 17:00 AMT

«Արարատի» հաշվին 12-րդ փուլում «Բանանցի» հետ հանդիպմանը տեխնիկական պարտություն է գրանցվել

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի որոշմամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաշվին տեխնիկական պարտություն (0:3) է գրանցվել 12-րդ փուլում «Բանանցի» հետ հանդիպմանը երկու որակազորկված ֆուտբոլիստների` դարպասապահ Գեւորգ Պրազյանի եւ կիսապաշտպան Սերգեյ Էրզրումյանի մասնակցության համար: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

«Արարտը» նաեւ տուգանվել է 100 000 դրամի չափով: Այնուամենայնիվ, այդպիսի որոշումը չազդեց «Արարատի» դրության վրա առաջնությունում, քանի որ այդ հանդիպմանը «Արարատի» ֆուտբոլիստները «Բանանցին» զիջեցին 0:2 հաշվով:

Բայց «Արարատի» խնդիրները դրանով չավարտվեցին: «Արարատի» պատանեկան թիմը երկրորդ անգամ չներկայանալու համար ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ հեռացվել է առաջնությունից: Իսկ ակումբն իր հերթին տուգանվել է 50 000 դրամի չափով: