AM
23 May 2002 - 19:19 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՊԵՆՏԱԳՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆԸ

Երեւանի «Հայնախագիծ» ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ի ահաբեկության արդյունքում տուժած գոտու վերակառուցման նախագծի մշակմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է ինստիտուտի տնօրեն Գրիքոր Ազիզյանը: Նա հրաժարվել է հայտնել պայմանագրի գումարը` պատճառաբանելով կոմերցիոն գաղտնիքը: Ազիզյանի խոսքերով, պատվիրատուն Վաշինգտոնի քաղաքաշինության ինստիտուտն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում տուժել է Պենտագոնի շենքը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: