AM
23 May 2002 - 19:14 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՀԱՅԱԲՆԱԿ ՆԻՆՈԾՄԻՆԴԱ ՔԱՂԱՔԻ ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Վրաստանի կառավարությունը 35 հազար լարի (մոտ 17 հազար դոլար) է հատկացրել հայաբնակ Նինոծմինդա քաղաքի կոյուղու համակարգի վերականգնման համար: Դրանից բացի, քաղաքում վերանորոգվել է ավտոճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածը: Ինչպես հաղորդում է Ախալքալաքի «Ա-ինֆո» գործակալությունը, ապագայում սպասվում է Վրաստանի իշխանությունների աջակցությունը քաղաքային ջրատարի վերականգնման գործում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: