Հայաստանի կառավարության կողմից ապրիլի 25-ի երկրաշարժից տուժած թբիլիսցիներին տրամադրած, մարդասիրական օգնությունը այսօր Վրաստանի մայրաքաղաք են հասցրել Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, վկայակոչելով “BS press” գործակալությունը, բեռի արժեքը կազմում է 68 հազար դոլար: Դա դեղորայք է, հագուստ, սսնդամթերք, շինարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներ, էներգոգեներատորներ: Հայաստանի օգնությունը կտեղաբաշխվի Վրաստանի ՆԳՆ պահեստում, որի բաշխմամբ տարերային աղետից տուժած Թբիլիսիի բնակիչներին կզբաղվի Արտակարգ իրավիճակների պետական վարչությունը: Հումանիտար օգնության բաշխումը կսկսվի այն բանից անմիջապես հետո, երբ քաղաքային ծառայությունները կներկայացնեն առավելապես կարիքավոր թբիլիսցիների ցուցակը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: