Սանքտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, քննարկվել է Հայաստանի անդամության հարցը «Հյուսիս-Հարավ» Միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծին: Այդ միջանցքը, որը կոչված է միացնել Եվրոպայի եւ Ասիայի տրանսպորտային հաղորդակցությունները, որոշ չափով այլընտրանք կհանդիսանա ՏՐԱՍԵԿԱ նախագծին: Հայաստանից բացի, «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացմանը մասնակցելու շահգրգռվածություն են հանդես բերել նաեւ Ադրբեջանը, բելառուսը, Ղազախստանը եւ Բուլղարիան: Միանալով նախագծին` Հայաստանը տարանցիկ գոտի կդառնա, ինչը կարող է չափազանց շահավետ լինել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: