AM
22 June 2009 - 12:51 AMT

Վարդան Մինասյան. Վիճակահանության արդյունքում մենք հանդիպելու ենք այդ ռաունդի ամենաուժեղ ակումբներից մեկի հետ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման ռաունդի վիճակահանության արդյունքները, որոնք վերաբերում են Զագրեբի «Դինամոյի» առաջիկա մրցակցին:

«Վիճակահանության արդյունքում մենք հանդիպելու ենք այդ ռաունդի ամենաուժեղ ակումբներից մեկի հետ: Խորվաթական թիմը, անտարակույս, ոչ մեկի համար նվեր չի լինելու: Մենք ծանոթ չենք նրա հետ, բայց այսօրվանից կսկսենք ուսումնասիրել հակառակորդին: Պարզ է մի բան. որպեսզի անցնել հաջորդ ռաունդ, մենք պետք է շատ ջանքեր գործադրենք: Ես հուսով եմ, որ իմ սաները պատասխանատվությամբ կմոտենան դիմադրությանը»,- մեջբերում է Մինասյանին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Դինամոյի» հետ առաջին խաղը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կանցկացնի սեփական դաշտում հուլիսի 14-ին կամ 15-ին, իսկ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 21-ին կամ 22-ին Խորվաթիայում: