AM
22 June 2009 - 14:40 AMT

Արամ Ոսկանյան. «Հելսինբորգին» Հայաստանում խաղալը հեշտ չի լինի

«Միկայի» հարձակվող Արամ Ոսկանյանը համոզված է, որ շվեդական «Հելսինբորգին», որի հետ «Միկան» հանդիպելու է հուլիսի 2-ին եւ հուլիսի 9-ին, Հայաստանում նույնքան հեշտ չի լինելու, որքան Աշտարակի թիմին Շվեդիայում:

«Այս տարի ընկերական հանդիպման ժամանակ մենք հանդիպեկլենք Շվեդիայի չեմպիոն «Կալմարի» հետ (1:1): Պարզ է, որ Շվեդիայի թիմը լավ մարզավիճակում է եւ ֆիզիկապես ուժեղ է: Համոզված եմ, որ հակառակորդի դաշտում մեզ հեշտ չի լինելու: Բայց կարող եմ համոզվածությամբ ասել, որ նրանց եւս Հայաստանում խաղալը հեշտ չի լինելու: Ես հնարավորությունները հավասար եմ գնահատում»,- մեջբերում է Ոսկանյանին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման ռաունդի թիմերի վիճակահանությունը կայացել է հունիսի 22-ին Նյոնում (Շվեյցարիա), որի արդյունքում «Միկան» հադիպելու է Շվեդիայի «Հելսինբորգի», «Բանանցը»` Բոսնիայի «Շիրոկի բրիեգի», իսկ «Գանձասարը»` հոլանդական «ՆԱԿ Բրեդի» հետ: