AM
22 June 2009 - 14:55 AMT

Արմեն Գյուլբուդաղյանց. Անկեղծ ասած մենք ընդհանրապես ծանոթ չենք մեր հակառակորդի հետ

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ թիմի «Բանանց» ՖԱ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վերլուծել է Եվրոպայի լիգայի որակավորման ռաունդի վիճակահանության արդյունքները, ըստ որի նրա սաները հանդիպելու են Բոսնիայի «Շիրոկի բրիեգ» թիմի հետ:

«Անկեղծ ասած, մենք ընդհանրապես ծանոթ չենք մեր հակառակարդի հետ: Իհարկե, Հայաստանի հավաքականը հանդիպել է բոսնիացիների հետ (1:4), բայց դա բոլորովին այլ մակարդակ է: Մենք կփորձենք ուսումնասիրել մրցակցին, որպեսզի ամեն ինչ իմանանք նրա մասին: Մենք պետք է տրամադրվենք միայն հաղթանակի: Հուսով եմ, որ այդ խաղերից առաջ կուժեղացնենք մեր թիմը եւ հիմք կստեղծենք լավ հանդես գալու համար»,- հաղորդում է Գյուբուդաղյանցի խոսքերը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: