Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը հունիսի 24-ին մեկնում է Սլովենիա, որտեղ հունիսի 26-28 կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայում, հավաքականը` կազմված 7 մարզիկներից, Կոպեր կմեկնի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ:
Այդպիսով, Հայաստանը «Հին աշխարհի» առաջնությանը կներկայացնեն Երջանիկ Կարապետյանը (48 կգ ք/կ), Գարիկ Հարությունյանը (50 կգ ք/կ), Դավիթ Նիկողոսյանը (55 կգ ք/կ), Դավիթ Ղազարյանը (60 կգ ք/կ), Հայկ Ալեքսանյանը (66 կգ ք/կ), Մհեր Հայրապետյանը (73 կգ ք/կ) եւ Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ):