AM
23 June 2009 - 14:17 AMT

Արթուր Աբրահամը կարծում է, որ Քելլի Պավլիկը մշտապես խուսափում է իր հետ հանդիպումից

Հունիսի 27-ին հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոն Արթուր Աբրահամը հնարավոր է անցկացնի իր վերջին պաշտպանությունը միջին քաշային կարգում: Աբրահամի խոսքերով, նա բավական ժամանակ է ունեցել, որպեսզի քաշ հավաքի, եւ մոտ ժամանակները պլանավորում է անցնել երկրորդ միջին քաշի: Հունիսի 27-ին նա 10-րդ անգամ պաշտպանելու է իր տիտղոսն անպարտելի Մահիրա Օրալի հետ պայքարում:

Ինչ վերաբերում է Աբրահամի եւ WBC/WBO վարկածով չեմպիոն Քելլի Պավլիկի միջեւ մենամարտին, ապա հայ բռնցքամարտիկը մեղադրում է Պավլիկին եւ նրա գործակալ Բոբ Արումին նրանում, որ ամերիկացին մշտապես խուսափում է իր հետ հանդիպումից: «Ես ասում եմ, որ Պավլիկը մշտապես պատճառաբանություններ է բերում: Կամ նա վնասվածք ունի, կամ չի ցանկանում կռվել: Նա միշտ պատճառներ կգտնի, եւ ես չգիտեմ ինչու: Ես միշտ պատրաստ եմ նրա հետ հանդիպմանը»,- ասել է Աբրահամը:

Նա կարծում է, որ եվրոպացի բռնցքամարտիկները սկսել են գերիշխող դեր խաղալ բռնցքամարտում, քանի որ ամերիկացիները, որոշակի հաջողության հասնելով, կորցնում են կարգապահությունը: «Առանց կարգապահության ամեն ինչ կորում է, իսկ շատ ամերիկացիներ չեն վերահսկում իրենց: Հերիք է դառնան աշխարհի չեմպիոններ, միանգամից թուլանում են եւ դադարում հետեւել իրենց»,- մեջբերում է Աբրահամին boxingscene-ը: