Գերմանիայի դրոշի ներքո ելույթ ունեցող հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոհ է հունիսի 27-ին իր թիմակից Մահիր Օրալի հետ մենամարտի նախապատրաստական փուլից:
«Նախապատրաստությունը պարզապես հիանալի անցավ: Զինովիտսում մենք ունեինք ամեն ինչ` թարմ օդ, լավ սնունդեւ շատ հարմար սպորտդահլիճ: Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Մահիրին դուր է գալիս շատ հարվածներ հասցնել: Բայց ինձ համար միեւնույն է: Ես կփորձեմ արդարացնել իմ երկրպագուների հույսերը»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում boxingscene-ը:
Աբրահամի մոտ իր հայրենակից Խորեն Գեւորի հետ մենամարտից, որին նա նոկաուտ արեց 2008թ. օգոստոսին մենամարտի 11-րդ ռաունդում, միայն լավագույն հիշողություններն են մնացել, եւ ինքը հույս ունի կրկնելու իր նախորդ տարվա հաջողությունը:
«Ես հույս ունեմ այս մենամարտը եւս ավարտել նեկաուտով: Բայց ոչ ոք չի կարող կանխագուշակել արդյունքը: Եթե ստացվի նոկաուտ անել, դա լավ է, հակառակ դեպքում ես հաղթանակ կտանեմ միավորներով: Միակը, ինչում ես համոզված եմ, այն է, որ ես ռինգից հաղթանակով դուրս կգամ»,- ասել է Աբրահամը: