Իրանական ֆուտբոլիստներից վեցից չորսը, որոնք աշխարհի առաջնության ընտրական խաղի ժամանակ դաշտ են դուրս եկել ընդդիմության կողմնակիցների կանաչ թեւակապերով, քաղաքական հայացքների պատճառով դուրս են մնացել հավաքականի կազմից: Այդ մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Iran Dailiy հակակառավարական թերթը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սեուլում Իրանի ֆուտբոլի հավաքականի վեց խաղացողներ, ներառյալ թիմի ավագը, Հարավային Կորեայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղի ժամանակ դաշտ են դուրս եկել Իրանի նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի` ընդդիմության կողմնակիցների կանաչ թեւակապերով: