AM
24 June 2009 - 16:54 AMT

«Բանանցը» Եվրոպայի Լիգայում իր առաջին հանդիպումը կանցկացնի Երեւանում, այլ ոչ թե Շիրոկի Բրիեգում

Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման ռաունդի առաջին հանդիպումը երեւանյան «Բանանցի» եւ բոսնիական «Շիրոկի Բրիեգի» միջեւ կկայանա հուլիսի 2-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, այլ ոչ թե Բոսնիայում, ինչպես նախապես պայմանվորվել էին:

ՈՒԵՖԱ-ն այդպիսի որոշում է ընդունել, քանի որ հակառակ դեպքում հուլիսի 9-ին Երեւանում կկայանային երկու պատասխան հանդիպումներ` Աշտարակի «Միկան» նույնպես հուլիսի 2-ին եւ 9-ին որակավորման ռաունդի հանդիպումներ կանցկացնի:

«Բանանց» – «Շիրոկի Բրիեգ» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: