Բուլղարիայի կառավարությունը ժամանակավորապես ազատել է Հայաստանի եւ Բելոռուսի քաղաքացիներին զբոսաշրջիկության համար վիզայի վճարումներից: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով բուլղարական աղբյուրները, ամառվա ընթացքում (2002 թվականի մայիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը) հայ եւ բելոռուս զբոսաշրջիկները ազատվել են բուլղարական վիզայի համար վճարումից: Տվյալ որոշումն ընդունվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին Բուլղարիա ներգրավելու միտումով: Բուլղարիայի կառավարությունը հույս ունի, որ դա կբարձրացնի զբոսաշրջիկության բիզնեսից եկող միջոցների հոսքը: Տվյալ արտոնությունը տարածվում է այն զբոսաշրջիկների վրա, որոնք օգտվում են տուրիստական կազմակերպություններից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: