Մրցավարների հայկական խումբը Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին սպասարկելու է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը «Մակկաբի» (Նեթանիա, Իսրայել) եւ «Սլիմա Ուոնդերերս» (Մալթա) թիմերի միջեւ: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:
Ամիրխանյանի եզրային օգնականներն են Արշակ Կնյազյանը եւ Էրիկ Արեւշատյանը: Պահեստային դատավորն է` Արարատ Ճաղարյանը:
Նշենք, որ Արարատ Ճաղարյանը հուլիսի 2-ին կատարելու է պահեստային դատավորի աշխատանք Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Սուտյեսկա» (Չերնոգորիա) եւ «ՄՏԶ-ՌԻՊՈ» (Բելոռուս) խաղում, որը սպասարկելու է մրցավարների հայկական խումբը: