AM
27 June 2009 - 14:32 AMT

Հենրիխ Մխիթարյանի թիմը հավաքից վերադարձել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով

Դոնեցկի «Մետալուրգը», որը վերջերս պայմանագիր էր կնքել Հայաստանի կիսապաշտպան Հենրիխ Միթարյանի հետ, ժամանակից շուտ ավարտեց իր նախասեզոնային ուսումնամարզական հավաքը Ավստրիայում:

Հիմնական պատճառն այն է, որ Ավստրիայում վերջնականապես փչացել էր եղանակը, ամեն օր տեւական անձրեւներ էին տեղում: Որպես հետեւանք, ֆուտբոլի դաշտերն միանգամայն ոչ պիտանի դարձան մարզական հավաքների անցկացման համար: Այստեղ իրենց հավաքն անցկացնող ակումբների մեծամասնությունը վերադարձավ ժամանակից շուտ, ինչպես եւ Դոնեցկի ակումբը:

Նշենք, որ Դոնեցկի «Մետալուրգի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին ընկերական խաղում Սլովակիայի «Սպարտակ» (Տրնավա) ակումբի դեմ, աչքի է ընկել գոլով:

«Մետալուրգն» արտասահմանյան հավաքի շրջանակներում իր հաջորդ ընկերական խաղը պետք է անցկացներ հունիսի 27-ին Ռուսաստանի չեմպիոն Կազանի «Ռուբինի» դեմ, սակայն վատ եղանակի պատճառով Նիկոլայ Կոստովի սաներն առաջիկայում պատրաստվում են մարզվել իրենց մարզաբազայում: