AM
29 June 2009 - 09:22 AMT

Արթուր Աբրահամ. Առաջին ռաունդում ես թույլ տվեցի Օրալին նախահարձակ լինել

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեկնաբանել է իր շաբաթօրյա հաղթանակը թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հանդեպ, որն ավարտվեց տեխնիկական նոկաուտով 10-րդ փուլում:

«Ես դանդաղկոտ էի մեկնարկում: Երբեմն նույնիսկ պաշտպանվում էի մի փոքր ավելի շատ, քան դա պահանջվում էր: Սակայն լոկ այն պատճառով, որ ես ցանկանում էի Օրալին հնարավարություն տալ նախահարձակ լինել: Իսկ այնուհետեւ ես ցույց տվեցի իմ ուժն ու ինչպես հարկն է հակահարված տվեցի նրան»,-մեջբերում է Աբրահամին fightnews.com-ը: