Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում իր առաջին արտագնա խաղը Զագրեբի «Դինամոյի» հետ անցկացնելու է դատարկ տրիբունների պայմաններում:
ՈՒԵՖԱ-ն այդպիսի որոշում է ընդունել «Դինամոյի» երկրպագուների վարքի պատճառով ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբակային փուլի «Սպարտակ» (0:1) եւ «Ուդինեզե» (1:2) թիմերի հետ խաղերիի ժամանակ 2008-ին:
Երկրպագուների բացակայությունն ավելի շահավետ է հայկական թիմի համար, որը հուլիսի 14-ին կամ 15-ին «Մաքսիմիր» ստադիոնում հանդիպելու է Խորվաթիայի ամենատիտղոսավոր ակումբի` Զագրեբի «Դինամոյի» հետ: