AM
30 June 2009 - 18:07 AMT

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկների հետեւից ժամանում է ԵԱ

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Արամ Մարգարյանի ղեկավարությամբ ժամանում է Թբիլիսի` հուլիսի 2-ին մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 8 մարզիկների կազմով հունիսի 30-ին ժամանել է Թբիլիսի: Ազատ ոճի ըմբշամարտի մրցությունները մեկնարկում են հուլիսի 3-ին դասական ոճի ըմբշամարտի մրցաշարի ավարտից հետո: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին հավաքականի երկրորդ մարզիչ Ավետիք Վարդանյանը, ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնելու են 7 մարզիկներ:

«Հուսով եմ, որ մեր մարզիկները մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Մենք լավ ենք պատրաստվել եւ միայն հաղթանակի ենք տրամադրված»,- նշել էՎարդանյանը:

Հայաստանի կողմից ազատ ոճի ըմբշամարտում հանդես են գալու Երվանդ Թադեւոսյանը (50 կգ ք/կ), Օհան Գիկինյանը (55 կգ ք/կ), Նարեկ Սանոյանը (60 կգ ք/կ), Դավիթ Խաչատրյանը (66 կգ ք/կ), Մերուժան Զադոյանը (74 կգ ք/կ), Սերգեյ Խաչատրյանը (84 կգ ք/կ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ ք/կ): Նշենք, որ Նարեկ Զադոյանը անցյալ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիրն է:

Այսպիսով, Հայաստանն ընդհանուր առմամբ ներկայացնելու են 15 մարզիկներ, որոնցից 8-ը ներկայացնում են հունահռոմեական ոճի ըմբշամարտը, 7-ը` ազատ ոճը: