AM
17 May 2002 - 18:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԻԱՅՆԱԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է էՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԸ

Հայաստանի քաղաքացի Իգոր Խալաթյանը միայնակ բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մասնագիտությամբ ծրագրավորող Իգոր Խալաթյանը, որը բնակվում է ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում, Լեվ Սարքիսովից հետո դարձավ երկրորդ հայը, որը նվաճեց աշխարհի ամենաբարձր լեռը: Նա վերելքը սկել է մարտի 20-ին, իսկ ավարտել` մայիսի 16-ին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: