Բոսնիական «Շիրոկի Բրիեգ» ակումբի գլխավոր մարզիչ Իվիցա Բարբարիչը մեկնաբանել է իր սաների հանդիպումը «Բանանցի» հետ, որը 0:2 հաշվով ավարտվեց բոսնիացիների հաղթանակով:
«Մենք «Բանանցի» հետ հանդիպմանը պատրաստվում էինք` միայն մեկ հանդիպման տեսագրության միջոցով իմանալով նրա խաղի ոճը: Մենք գիտեինք, թե ինչ սխեմայով է խաղում երեւանյան թիմը եւ պատրաստվել էինք` ելնելով դրանից: Եւ չնայած, որ երեւանցիներից դաշտ դուրս եկան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց մենք չգիտեինք, թիմի մարտավարությունը դրանից չփոխվեց: Դիսցիպլինային խաղի եւ բոլոր ցուցումների հստակ կատարման շնորհիվ մեզ հաջողվեց չեզոքացնել «Բանանցի» հարձակումները: Այնուամենայնիվ, ես չեմ գտնում, որ ապահովել ենք մեր ելքը հաջորդ փուլ, ուստի պատասխան հանդիպմանը մենք ամենայն լրջությամբ ենք պատրաստվելու»,- նշել է բոսնիական հավաքականի գլխավոր մարզիչը: