AM
16 May 2002 - 18:11 AMT

ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՐԱԿԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն: Երեկ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռաֆաել Էստրելան: Նրա խոոսքերով, հայերի զանգվածային, կազմակերպված ջարդը մեծագույն հանցագործություն է մարդկության դեմ, որի հետ դժվար է որեւէ բան համեմատել: Միեւնույն ժամանակ Էստրելան ընդգծել է, որ անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունները չպետք է խանգարեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարի դրացիական հարաբերությունների հաստատմանը: «Պետք է նայել դեպի ապագան»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: