AM
4 July 2009 - 08:19 AMT

Կարոլինա Գայտե. Հոր մահն ինձ համար լրացուցիչ խթան է հաղթանակի համար

WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) 32-ամյա չեմպիոն, արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեն հայտնել է, որ հուլիսի 4-ին մտադիր է խլել գոտիները պրոֆեսիոնալ կանանց WBA եւ WIBF վարկածով աշխարհի երկակի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանից (Killer Queen):

Դեռեւս երբ Գայտեն Արգենտինայում էր, հանկարծամահ եղավ նրա հայրը, որը միշտ ուղեկցում եւ աջակցում էր նրան, բայց Գայտեն, այնուամենայնիվ, որոշեց գալ Գերմանիա:

«Իմ հայրը չէր ցանկանա, որպեսզի ես չեղյալ հայտարարեի այդ մենամարտը: Այժմ դա ինձ համար կրկնակի խթան է հաջող ելույթի համար եւ ես անպայման դուրս կգամ ռինգ: Ես ինտենսիվորեն պատրաստվել եմ այս մենամարտին: Երկու չեմպիոնական գոտին ավելի ցածր քաշային կարգում նույնպես մեծ շարժառիթ է»,- նշել է Գայտեն:

Գայտեի մարզիչ Կարլոս Տոլլոն իր հերթին հաստատել է` չանայծ, որ Կարոլինան քաշ է իջեցրել, Գերմանիայում կայանալիք մենամարտը երկու գոտիների համար երկակի շարժառիթ է, եւ նա անկասկած կմենամարտի Կենտիկյանի հետ:

Գայտեն տպավորիչ ռեկորդ է սահմանել կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում` 15 հաղթանակած մենամարտերից 11 ավարտելով նոկաուտով: Գայտեն 2008թ. հոկտեմբերին խլեց չեմպիոնի տիտղոսը բրազիլուհի Ռոսսիլետ Դոս Սանտոսից: «Մարդասպան-թագուհու» հանդեպ հաղթանակի դեօքում Կարոլինա Գայտեն մտադիր է անցնել ավելի բարձր քաշային կարգ: