AM
7 July 2009 - 13:14 AMT

Հայ թեթեւատլետները ժամանել են Իտալիա մասնակցելու Աշխարհի պատանեկան առաջնությանը

Հայ թեթեւատլետներ Թամարա Բաղդասարյանը եւ Գոռ Ներկարարյանը հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաղդասարյանի ղեկավարությամբ հուլիսի 6-ին մեկնել են Իտալիա, որտեղ հուլիսի 8-12-ը Բրեսսանոն քաղաքում մասնակցելու են թեթեւ ատլետիկայի աշխարհի պատանեկան 6-րդ առաջնությանը:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Հայաստանի Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայից, Թամարա Բաղդասարյանը մասնակցելու է եռաթռիչք եւ թռիչք-երկարություն դիսցիպլիններին, Գոռ Ներկարարյանը` միայն թռիչք-երկարությանը:

Առաջնության պաշտոնական անվանումը «Sudtirol -2009» է, քանի որ Բրեսսանոնը Sudtirol (Հարավային թիրոլ) ինքնավար մարզի քաղաք է հյուսիսային Իտալիայում: