Հուլիսի 8-ին Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ հյուրերի: Հաշիվը բացեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները. Ղուկաս Պողոսյանը, օգտվելով պաշտպանների եւ դարպասապահի անհամաձայնեցված գործողություններից, Ռեզաակբարիի գլխավերեւով գնդակը ուղարկեց դարպասը: 7 րոպե անց նույնանման դիրքից օգտվեց Նաջաֆին եւ հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Ֆաթիանը եւ Նաջաֆին եւս երկու անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը:
Ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ ընկերական խաղը Իրանի պատանեկան հավաքականի դեմ հայկական թիմը կանցկացնի հուլիսի 10-ին «Փյունիկ» մարզադաշտում: