Աշտարակի «Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը մեկնաբենլ է իր սաների պատասխան հանդիպումը «Հելսինգբորգի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման խաղերի շրջանակում, որն ավարտվեց 1:1 հաշվով
«Այսօր արեցինք ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի: Լավ պատրաստված թիմ էր, թեթեւ ու արագ էր խաղում եւ կարողացավ օգտվել մեր սխալներից: Մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ առաջին կեսում եւ եթե օգտագործեինք դրանք, կարծում եմ խաղը այլ կերպ կստացվեր: Երկրորդ խաղակեսում փորձեցինք խաղի ընթացքը թարմացնել փոփոխություններով, սակայն ավելին անել չկարողացանք: Ընդհանուր առմամբ, հաշիվը համապատասխանում է խաղին»,-ասել է Դարբինյանը: