AM
10 July 2009 - 11:06 AMT

«Հելսինգբորգի» մարզիչ. Նույնիսկ առանց Լարսոնի մենք կարողացանք արդյունքի հասնել

Պատասխան խաղից հետո, որտեղ «Հելսինգբորգը» ոչ ոքի խաղաց «Միկայի» հետ, շվեդների գլխավոր մարզիչ Բո Նիլսոնը նշել է, որ Հենրիկ Լարսոնի բացակայությունը չխանգարեց հաղթել մրցակիցներին:

«Մենք Երեւան ենք ժամանել առանց երեք առանցքային ֆուտբոլիստների, այդ թվում առանց Հենրիկ Լարսոնի: Նման ֆուտբոլիստի բացակայությունը մեծ կորուստ էր մեզ համար, սակայն սա ֆուտբոլ է եւ մենք պետք է հաշտվենք իրականության հետ: Ցանկացած դեպքում, նույնիսկ այս կազմով մեզ հաջողվեց ցանկալի արդյունքի հասնել»-ասել է Նիլսոնը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Աշտարակի «Միկան» պարտվեց «Հելսինգբորգին» 1:3 հաշվով, իսկ Լարսոնը կրկնակի գոլի հեղինակ դարձավ: