Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Կրունոսլավ Յուրչիչին չի բավարարել «Փյունիկի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղի ոչ ոքի արդյունքը: Ըստ նրա, խորվաթական թիմը դեռ աշխատելու շատ տեղ ունի:
«Ես գոհ չեմ խաղի արդյունքներից: Անշուշտ, սա մեր առաջին հանդիպումն է Չեմպիոնների լիգայի որակավորման խաղերում: Խաղը ցույց տվեց մեր թույլ կողմերը, մենք մի շարք գոլային պահեր չենք օգտագործել, հատկապես խաղի առաջին մասում: Ես ծանոթ էի «Փյունիկի» խաղին: Դա թիմ է, որը սիրում է խաղալ կարճ փոխանցումներով, ինչը շատ վտանգավոր ու հարգանքի արժանի մրցակից է դարձնում նրան»,-նշել է Յուրչիչը: