Հայ խոցասուսերակիրներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Էդգար Ավետիսյանը ավարտեցին իրենց ելույթները Պլովդիվում
Միքայել Ղազարյանն ու Արկադի Մուրադյանը դուրս մնացին դեռեւս խմբային փուլում: Իսկ Է.Ավետիսյանը հաջողությամբ հաղթահարելով այդ փուլը, դուրս եկավ 1/64, որտեղ եւս անհաջող հանդես եկավ, ընդհանուր ստուգարքում զբաղեցնելով 54-րդ տեղը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Ավետիսյանի հաջողությունը խմբային փուլում, առավել եւս մեկ հաղթանակը փլեյ-օֆում ավելի քիչ հավանական էր համարվում, քան Ղազարյանի ու Մուրադյանի հաջողությունը:
«Էդգարը նոր է վերադարձել ծառայությունից եւ մենք նրան առաջնության գործուղեցինք, որպեսզի նա վերականգնի իր մարզավիճակը: Սակայն նրա դուրս մնալը խմբային փուլում մեզ համար անակնկալ էր: Մենք ավելի շուտ հաջողություններ էինք ակնկալում Ղազարյանից ու Մուրադյանից: Ինչ վերաբերում է թիմային մրցաշարին, ապա մենք չմասնակցեցինք, քանի որ պատրաստ չէինք»,-ասել է Մադոյանը: