Սեպտեմբերի 26-27-ին Լուգանսկում Ուկիանայի Հայ երիտասարդների միության կազմակերպմամբ տեղի կունենա ֆուտզալի մրցաշար:
Առաջնության անցկացման վայրն ընտրվել է մրցութային կարգով: Մասնակցության հայտ են ներկայացրել Օդեսսայի, Ղրիմի, Լուգանսկի, Չերկասսկի երիտասարդական կազմակերպությունները: Հայտերի տվյալների հիման վրա Լուգանսկի երիտասարդական կազմակերպությունն առաջնություն անցկացնելու իրավունք է ստացել:
Ֆուտզալի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-27-ին Լուգանսկում: