AM
17 July 2009 - 16:54 AMT

Տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը

Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի եւ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում «Փյունիկ» – «Դինամո» Զագրեբ զույգի հաղթողը կհանդիպի «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բոհեմիանս» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 28-29-ին եւ օգոստոսի 4-5-ին:

Եվրոպայի Լիգայի խաղարկությունում «ՆԱԿ Բրեդա» – «Գանձասար» զույգի հաղթողը կհանդիպի «Յուվենես Դոգանա» (Սան Մարինո) – «Պոլոնիա» (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 30-ին եւ օգոստոսի 6-ին: