AM
22 July 2009 - 14:26 AMT

Արթուր Աբրահամ. Ափսոս, որ Դարչինյանը պարտվեց, ես չէի սպասում

IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ափսոսանք է հայտնել վ.Դարչինյանի պարտության կապակցությամբ:

«Մարտից մեկ շաբաթ առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել Դարչինյանի հետ եւ հաջողություն մաղթել նրան: Ես վստահ էի, որ Վիկը կհաղթի, քանի որ նա է ամենաուժեղը: Սակայն սա սպորտ է, Վիկի համար դա անհաջող օր էր: Ես Նյու Յորքում էի, երբ իմացա նորությունը: Ինձ շատ վշտացրեց Վիկի պարտությունը: Ես հուսով եմ, որ Դարչինյանը ռեվանշ կվերցնի Ագբեկոյից եւ կոչնչացնի նրան»,-ասել է Աբրահամը:

Հիշեցնենք, որ Դարչինյանը հուլիսի 11-ին նոր քաշային կարգում իր առաջին մենամարտում միավորներով պարտություն կրեց գանացի Ջոզեֆ Ագբեկոյից: