AM
1 May 2002 - 21:39 AMT

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԷԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՆՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Այսօրվանից էապես դյուրանում է Միացյալ նահանգներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերի ընդունումը: Հեռուստաընկերության գործընկեր «ԳլոբՔասթ» ընկերությունն այսօրվանից սկսում է հանրային հեռուստաընկերության հեռարձակումը «Թելսթար 5» արբանյակով, որի ազդանշանը հասանելի է Միացյալ նահանգների ամբողջ տարածքում եւ Կանադայում: Մասնավորապես Կալիֆոռնիայի հայաշատ վայրերում միաժամանակ Հայաստանի առաջին ալիքն ընդգրկվում է տեղի ցանցերում եւ մեր հայրենակիցները կարող են օրական 19, իսկ մայիսի 20-ից` 24 ժամ հետեւել հանրային հեռուստատեսության ծրագրերին:
Հանրային հեռուստատեսության ծրագրերը Միացյալ նահանգներում եւ Կանադայում որսալու համար պետք է բաժանորդագրվել այն ցանցերին, որոնք ներառում են մեր ծրագրերը կամ գնել 60 սմ(30inch) տրամագծով արբանյակային ափսե եւ թվային տյուներ:
Տեխնիկական տվյալներն են` Թելսթար 5, տրանսպոնդեր 26, հաճախականությունը` 12152գհց (F=12152), Բեւեռացումը` հորիզոնական (H), FEC=3/4:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: