AM
1 May 2002 - 15:57 AMT

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԼՅԱՄԱՐ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ

Ֆրանսիական Քլյամար քաղաքի քաղաքապետարանը որոշում է ընդունել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը վերանվանել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հրապարակ: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նմանատիպ միջոցառումներ տեղի են ունեցել Ֆրանսիայի շատ քաղաքներում: Մեյզիո քաղաքում բացվել է հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: