AM
28 July 2009 - 13:36 AMT

Հայաստանում նոր նամականիշ է դրվում շրջանառության մեջ

«Հայաստանը Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» նոր նամականիշը շրջանառության մեջ կդրվի Հայաստանում, հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, նոր նամականիշի մարման եւ շրջանառության մեջ մտցնելու արարողությունը կկայանա հուլիսի 29-ին Երեւանում` Շախմատի Տանը:

Նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը կիրականացնեն ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատրյանը:

Միջոցառման ընթացքում ներկաներին կներկայացվի նաեւ Հայփոստի կողմից թողարկված ֆիլատելիստական գրքույկը` նվիրված Հայաստանի հավաքականի հաղթանակին: