Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, ապրիլի 24-ին միջադեպ է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում: Այն բանից հետո, երբ հայազգի պատգամավոր Վան Բայբուրդը փորձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու հայտարարությամբ հանդես գալ` խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները հարձակվել են նրա վրա: Քաշքշուկին խառնվել է պատգամավոր Մելիք Ռաիսյանը, որը հետ է վռնդել ադրբեջանցի խորհրդականներին, հնարավորություն տալով Վան Բայբուրդին վերջացնելու հայտարարությունը: Ըստ Վան Բայբուրդի միջադեպը չի ազդել վրաց խորհրդականների վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: