AM
25 April 2002 - 18:40 AMT

ԵԽԽՎ-Ի ՆԻՍՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՕՐԱԿԱՐԳ ՄՏՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակության անդամ Գագիկ Մանուկյանը առաջարկել է օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության մասին հարցը: Ի պատասխան թուրքական պատվիրակությունը, որը սադրիչ է անվանել այդ առաջարկը, պահանջել է չընդունել այն: Նախագահողը որոշել է չմտցնել այդ հարցը օրակարգ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: