Օգոստոսի 7-ին կկայանա «ԱրմենՏել» ՓԲԸ հայկական հեռահաղորդակցման ընկերության եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության միջեւ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:
Փաստաթուղթը կստորագրեն «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից: