Աբու-Դաբիյում հողամաս է հատկացվել Հայաստանի դեսպանատան կառուցման համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ որոշումը ընդունվել է ՄԱԷ-ի կառավարության կողմից Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՄԱԷ-ի Շեյհ Զայեդ բին Սուլթան Ալ Նահայանի միջեւ կնքված պայմանավորվածության: Շինարարության համար հատկացվել է 7070 քառակուսի մետր հողամաս, Աբու-Դաբիյում օտարերկրյա դեսպանատների հարեւանությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: