Այսօր տեղի է ունեցել ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության կառավարության կազմկոմիտեի նիստ, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստում քննարկվել են առաջնության պատշաճ մակարդակով անցկացմանը վերաբերող հարցեր եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել անհրաժեշտ հանձնարարականներ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կկայանա 2009թ. սեպտեմբերի 11-13 Երեւանում: