AM
10 August 2009 - 17:26 AMT

Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջերմուկում ընթացող Գրան-պրի ՖԻԴԵ-ում

Այսօր կայացավ օգոստոսի 9-ին Ջերմուկում մեկնարկած Գրան-պրի ՖԻԴԵ սերիայի 5-րդ շրջանի 2-րդ փուլը: Առաջնության գլխավոր ֆավորիտ, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2-րդ փուլում հաղթանակ է տարել ռու շապմատիստ Եվգենի Ալեքսեեւի հանդեօ: Ռուսը հանձնվեց պարտիայի 72-րդ քայլի վրա: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը կրկնեց իր նախորդ արդյունքը` կրկին ոչ ոքի խաղալով այս անգամ բուլղարացի Իվան Չեպարինի հետ:

Արդյունավետ ստացվեց նաեւ Յակովենկո-Կամսկի պարտիան, որում ռուսը բարձունքում հայտնվեց` պարտիան հօգուտ իրեն ավարտելով 29-րդ քայլում:

2 փուլերից հետո մրցաշարային սանդղակը գլխավորել են միանգամից երեք գրոսմայստերներ` Լեւոն Արոնյանը, Պետեր Լեկոն եւ Իվան Չեպարինովը, ովքեր 1,5-ական միավոր են հավաքել:

3-րդ փուլում Արոնյանը կհանդիպի իր հետ միասին սանդղակը գլխավորող Իվան Չեպարինի հետ, իսկ Հակոբյանն իր ուժերը կչափի Գատա Կամսկու հետ: Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ սեւերով կխաղան:

2-րդ փուլի պարտիաները`

Պետեր Լեկո – Պավել Էլյանով – 0,5:0,5
Սերգեյ Կարյակին – Բորիս Գելֆանդ – 0,5:0,5
Էտյեն Բակրո – Ռուստամ Կասիմժանով – 0,5:0,5
Դմիտրի Յակովենկո – Գատա Կամսկի – 1:0
Վլադիմիր Հակոբյան – Իվան Չեպարինով – 0,5:0,5
Լեւոն Արոնյան – Եվգենի Ալեքսեեւ – 1:0
Էռնեստո Ինարկիեւ – Վասիլի Իվանչուկ – 0,5:0,5

Մրցաշարային դրությունը 2 փուլերից հետո` Արոնյան, Լեկո, Չեպարինով` 1,5 միավոր; Հակոբյան, Յակովենկո, Բակրո, Կարյակին, Գելֆանդ, Էլյանով, Կասիմժանով, Իվանչուկ` 1; Ալեքսեեւ, Ինարկիեւ, Կամսկի` 0,5: