Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի ԶԼՄ-ները, Կրասնոդարի երկրամասի հասարակության ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահին` երկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչովի կողմից ոչ սլավոնական ծագում ունեցող մարդկանաց հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության կապակցությամբ: Դիմումում ասվում է, որ «Կուբանի հասարակությունը, տարածաշրջանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները զայրացած են նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի գործողություններից, որը հալածանք է սանձազերծում ոչ սլավոնական ծագում ունեցող, ինչպես նաեւ ոչ ուղղափառ դավանանք ունեցող, այդ թվում նաեւ ՌԴ քաղաքցի հանդիսացող, մարդկանց հանդեպ»: Ամեն օր հազարավոր հայեր, մեսխեթցի- թուրքեր, ասորիներ, քրդեր, եզդիներ, գնչուներ, ինչպես նաեւ բողոքականներ, կաթոլիկներ եւ այլ ոչ ուղղափառ դավանանք ունեցող անձիք ահով են լցված դեպի հնարավոր վերաբնակեցումը, տուգանքները, ունեցվածքի կալանքը եւ այլն, ասվում է դիմումում: Հրապարակվում են բնակեցման վայրում գրանցումն արգելող որոշումներ, ստեղծվում են Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակում ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: