AM
11 August 2009 - 12:13 AMT

«Կուբանի» մամլո քարտուղար. Քանի դեռ Գալստյանի հետ պայմանագիր չի ստորագրվել, մեկնաբանելու ոչինչ չկա

«Կուբան» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Վյաչեսլավ Իվանովը հայտարարել է, որ ակումբն առայժմ Պողոս Գալստյանին չի նշանակել գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Պաշտոնապես հայտարարել այն մասին, որ Պողոս Գալստյանը դարձել է «Կուբանի» նոր գլխավոր մարզիչ, հնարավոր կլինի միայն նրա հետ պայմանագրի ստորագրումից հետո», – ասել է Իվանովը: «Քանի դեռ պայմանագիրը չի ստորագրվել, մեկնաբանելու ոչինչ չկա», – Իվանովին վկայակոչում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ նախկինում մի շարք ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր պտտվում այն մասին, որ Երեւանի

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ 48-ամյա Պողոս Գալստյանն արդեն գլխավորում է Կրասնոդարի «Կուբան» ակումբը` Սերգեյ Օվչիննիկովի հրաժարականից հետո:

Գալստյանն արդեն գլխավորում էր թիմը 2008 թվականի օգոստոսի 10-ից` Սերգեյ Պավլովի պաշտոնանկությունից հետո: Նրա ղեկավարության ներքո «Կուբանն» իր դիրքերն ամրապնդել էր առաջին դիվիզիոնի սանդղակի երկրորդ տեղում: Հոկտեմբերի 1-ին կրասնոդարցիների գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր Օլեգ Պրոտասովը, Գալստյանը պահպանել էր իր տեղը ակումբի մարզիչների շտաբում եւ երեք փուլից հետո «Կուբանն» ապահովեց իր մասնակցությունը պրեմիեր-լիգայում:

2009 թվականի մայիսի վերջին, երբ կուբանցիների մարզիչների շտաբը գլխավորում էր Սերգեյ Օվչիննիկովը, Գալստյանը հեռացել է ակումբից ընտանեկան պատճառներով, իսկ մեկ ամիս առաջ նա գլխավորել է Մոսկվայի «Նիկա»-ն, որտեղ նախկինում` 2000-2006 թթ. աշխատել է: