AM
12 August 2009 - 15:22 AMT

Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Ջերմուկում ընթացող Գրան-պրիում

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ջերմուկում ընթացող Գրան-պրիի 5-րդ շրջանի 4-րդ փուլում կրկին հաղթանակ է տարել` այս անգամ սպիտակներով 41-րդ քայլում կոտրելով ամերիկացի Գատա Կամսկու դիմադրությունը: Հաղթանակով են ավարտել իրենց պարտիաները նաեւ հունգարացի Պետեր Լեկոն եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը` առավելության հասնելով համապատասխանաբար ուկրաինացի Սերգեյ Կարյակինի եւ ռուս Եվգենի Ալեքսեեւի հանդեպ: Ոչ ոքի է ավարտվել Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիան:

Արոնյանն ու Լեկոն 4 փուլերից հետո 3-ական միավոր են հավաքել եւ պահպանել են առաջատարի դիրքը մրցաշարային սանդղակում:

Հակոբյան – Կասիմժանով, Բակրո – Էլյանով եւ Ինարկիեւ – Չեպարինով պարտիաները շարունակվում են: