AM
13 August 2009 - 12:36 AMT

Կանանց Գրան-պրի ՖԻԴԵ փուլերից մեկը 2010թ. տեղի կունենա Հայաստանում

Կանանց Գրան-պրի ՖԻԴԵ փուլերից մեկը 2010թ. տեղի կունենա Հայաստանում: Նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՖԻԴե եւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի միջեւ: Հայաստանը` որպես կազմակերպիչ երկիր, Գրան-պրիին ներկայացնելու է կանանց հավաքականի երկրորդ տախտակ Լիլիթ Մկրտչյանը: առաջնությանը կմասնակցի նաեւ Հայաստանի առաջին տախտակ Էլինա Դանիելյանը` որպես ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովի կողմից նոմինացված շախմատիստուհի: